Ֆրանսիային հաջողվել է խուսափել ռեցեսիայից

Այս տարվա 3-րդ եռամսյակում Ֆրանսիայի ՀՆԱ-ն աճելէ 0,2%-ով: Այսպիսի տվյալներ է հրապարակել ֆրանսիական Insee գործակալությունը, հաղորդում է Associated Press-ը: Աճի մասին տվյալները վկայում են, որ Ֆրանսիային հաջողվել է խուսափել տեխնիկական ռեցեսիայից (ՀՆԱ-ի՝ երկու եռամսյակ շարունակ նվազելուց): Երկրորդ եռամսյակում Ֆրանսիայի ՀՆԱ-ն 0,1%-ով անկում էր ապրել:

Ֆրանսիայի ՀՆԱ-ն երկրորդ տարին շարունակ բալանսավորվում է 0% մակադակին մոտ սահմանում. 2011թ. 4-րդ եռամսյակում և 2012թ. 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի զրոյական աճ է արձանագրվել:

Ըստ AP-ի՝ փորձագետները 3-րդ եռամսյակում աճ չքին կանխատեսել, քանի որ նախագահ Ֆրանսուա Օլանդը բազմիսց հայտարարել էր, որ մտադիր է բյուջեի պակասուրդը կրճատել հարկերի բարձրացման հաշվին, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի երկրում տնտեսական ակտիվության անկմանը:

Եվրամիության շատ երկրներում նշում էին, որ իրենց տնտեսությունները այսպես կոչված «կրկնակի ռեցեսիայում» են, այսինքն՝ վերջին մի քանի տարում արդեն երկրորդ ռեցեսիան է արձանագրվում: Խոշոր տնտեսություններից օրինակ Մեծ Բրիտանիան «կրկնակի ռեցեսիա» չի արձանագրել սկսած 1970-ականներից, և կարողացավ դրանից խուսափել Լոնդոնի օլիմպիական խաղերի շնորհիվ:

Եվրահանձնաժողովի տվյալների համաձայն՝ 2012թ. եվրոգոտու ՀՆԱ-ն կկրճատվի 0,4%-ով, 2013թ. 0,1%-ով աճ կարձնագրի, ինչը փաստացի նշանակում է, որ արժութային գոտու տնտեսությունը ստագնացիայում կլինի առնվազն մի քանի եռամսյակ:

Մեկնաբանել