Եվրոպական գրանդները շարունակում են պայքարել Գվարդիոլայի համար

«Միլանը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» շարունակում են պայքարը «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

«Միլանի» ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին այժմ մեծ ճնշման տակ է մրցաշրջանի մեկնարկի ձախողումից հետո: Չնայած «ռոսոներիների» փոխնախագահ Ադրիանո Գալիանին աջակցում է Ալեգրիին, սակայն վերջին շրջանում նա էլ է սկսել դժգոհություններ հայտնել թիմի ցուցադրած խաղից:

Կատալոնացի մասնագետը մտադիր չէ վերադառնալ աշխատանքի մինչև այս մրցաշրջանի ավարտը, սակայն «Միլանը» փորձում է գործել արագ՝ հասկանալով, որ կարող է բախվել «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցակցությանը:

Անձամբ Գվարդիոլայի համար նախընտրելի է լոնդոնյան ակումբի տարբերակը, որի սեփականատեր Ռոման Աբրամովիչը վաղուց է ցանկանում նրան տեսնել թիմի ղեկին:
Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիի», ապա Անգլիայի չեմպիոնները վերջին շրջանում այդքան էլ հաջող հանդես չեն գալիս, իսկ ակումբի մարզական տնօրենի և գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում են Գվարդիոլայի հետ քաջ ծանոթ մասնագետներ, ովքեր միասին աշխատել են «Բարսելոնայում»: