Դինքի գործով դատավորը հնարավոր է` դառնա Թուրքիայի օմբուդսմենը

Թուրքիայի վճռաբեկ դատարանի դատավոր Նիհատ Օմերօղլուն, որը Հրանտ Դինքին մեղադրանք էր ներկայացրել 301-րդ հոդվածով, հնարավոր է` դառնա Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանը, հաղորդում է «Ակօսը»`վկայակոչելով Taraf-ին:

Ըստ Պոլսում լույս տեսնող հայկական թերթի` օմբուդսմենի պաշտոնին հավակնող երեք թեկնածուների շրջանում Դինքին մեղադրանք ներկայացրած Նիհատ Օմերօղլուն հաղթելու ամենամեծ շանսերն ունի: Օմերօղլուն մտերիմ հարաբերությունների մեջ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և, բնականաբար, վայելում է իշխանությունների աջակցությունը:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը օմբուդսմենին կընտրի մինչև նոյեմբերի 29-ը:

Հիշեցնենք, որ «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից առաջ Թուրքիայի Վճռաբեկ դատարանը նրան մեղադրել էր թուրքականությունը վիրավորելու մեջ:

Մեկնաբանել