ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայ ազգային կոնգրես խմբակցություններն այսօր հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու 2013թ. պետբյուջեի նախագծին: Վերջինիս կողմ քվեարկելու մասին հայտարարեցին ԱԺ Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունները:
Վերոնշյալ չորս խմբակցությունները քննադատեցին բյուջեի նախագիծը և հայտարարեցին, որ դրանով չի բարձրանալու ժողովրդի կենսամակարդակը, այլ ընդհակառակը` մարդիկ սկսելու են արտագաղթել:
Խմբակցությունների դիրքորոշումներից հետո բյուջեի նախագիծը ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: