ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը դեմ կքվեարկեն 2013թ. բյուջեի նախագծին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայ ազգային կոնգրես խմբակցություններն այսօր հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու 2013թ. պետբյուջեի նախագծին: Վերջինիս կողմ քվեարկելու մասին հայտարարեցին ԱԺ Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունները:

Վերոնշյալ չորս խմբակցությունները քննադատեցին բյուջեի նախագիծը և հայտարարեցին, որ դրանով չի բարձրանալու ժողովրդի կենսամակարդակը, այլ ընդհակառակը` մարդիկ սկսելու են արտագաղթել:

Խմբակցությունների դիրքորոշումներից հետո բյուջեի նախագիծը ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: