Վարդենիսում կամուրջ է փլուզվել. կա երկու զոհ և մեկ տուժած

Այսօր` ժամը 14:27-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս» կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամուրջը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տուժածներից մեկին` Ա. Անտոնյանին, տեղափոխել են Վարդենիսի ԲԿ, այնուհետև` Երևանի «Առաջին կլինիկական հիվանդանոց»: Փլուզման հետևանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: Ժամը 15:20-ի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչ Վ. Սարգսյանի և Սևան քաղաքի բնակիչ Ն. Մարտիրոսյանի դիերը:

Մեկնաբանել