Նյու Յորքում տեղադրվել է ԱՄՆ-ի գլխավոր Սուրբ ծննդյան եղևնին

ԱՄՆ-ի գլխավոր Սուրբ ծննդյան եղևնին նախօրեին տեղադրվել է նյույորքյան «Ռոքֆելեր-պլազա» հրապարակում: 24,3 մետրանոց շքեղ ծառը վեր է խոյանում ամերիկյան մեգապոլիսի բուն կենտրոնում:

«80-ամյա» նորվեգական եղևնին Նյու Յորք է բերվել Նյու Ջերսի նահանգի Մաունթ-Օլիվ քաղաքից: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում տոնածառը կզարդարվի 30 հազ. էներգիա խնայող լամպերով: Գագաթն, ըստ ավանդույթի, կզարդարի 2,9 մ տրամագծի հսկայական բյուրեղապակյա աստղը, որը 2009թ. հատուկ նյույորքյան «գեղեցկուհու» համար ստեղծել է ավստրիական Swarovski ընկերությունը: Այն բաղկացած է 250 կգ կշռող 25 հազ. բյուրեղապակյա թիթեղներից:

ԱՄՆ-ում Սուրբ ծննդյան սեզոնն ավանդաբար մեկնարկում է այն օրը, երբ տոնածառի վրա վառվում են լույսերը: 2012թ. հանդիսավոր այս արարողությունը կկայանա նոյեմբերի 28-ին: Ակնկալվում է, որ տոների ընթացքում «Ռոքֆելեր-պլազա» կհաճախի մի քանի միլիոն մարդ:

Նյու Յորքում Սուրբ ծննդյան տոնածառ տեղադրելու ավանդույթը ձևավորվել է 1930-ականների սկզբին:

Մեկնաբանել