Թումասյանը մարզվում է ընդհանուր խմբի հետ

«Ուրալի» ավագ Դենիս Թումասյանը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի 16-րդ տուրի «Նեֆտեխիմիկի» հետ խաղում: Նրա վերականգնման համար պահանջվեց 3 շաբաթ: Դենիսն արդեն մարզվում է առանց սահմանափակումների, և, հնարավոր է, կարողանա օգնել թիմին մինչև 2012թ.-ի ավարտը:

Նշենք, որ «Ուրալը» 20 տուրից հետո հավաքել է 42 միավորով և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: