ՀՀ քաղաքացիները կհաշվառվեն օտարերկրյա պետության իրենց բնակության վայրի հասցեով

Կառավարությունն իր այսօրվա նիստում «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջով փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և սահմանել, որ օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները պետռեգիստրի հաշվառումից հանվելու փոխարեն պետք է հաշվառվեն օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից։

Որոշմամբ նաև նախատեսվում է ՀՀ տարածքից դուրս 6 ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ զինապարտ քաղաքացու հաշվառման գործողությունը կատարել նրա անհատական հաշվառման քարտում տարածքային զինկոմիսարիատի կողմից համապատասխան նշում կատարելուց և քարտը տեղական ռեգիստրում ստանալուց հետո։ Որոշումը կարգավորում է պետռեգիստրի հաշվառման այլ հարցեր ևս։

Մեկնաբանել