Գուլիտ. Կարծում եմ` Տորեսն արդեն հոգնել է

«Միլանի» և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը խոսել է լոնդոնյան ակումբի խնդիրների մասին:

«Ինձ թվում է, որ հարձակման գծում «կապույտները» մեծ խնդիրներ ունեն: Տորեսի ձեռքբերումը չարդարացրեց սպասելիքները: Նա ժամանակին անհավանական գոլեր էր խփում «Ատլետիկոյում» և «Լիվերպուլում»: Սակայն իմ կարծիքով, իսպանացին արդեն հոգնել է: Ժամանակն է փոխարինող փնտրել նրա համար: Լավագույն տարբերակը Ֆալկաոն է», – Գուլիտի խոսքերը մեջբերում է AS-ը:

Մեկնաբանել