Թուրքիան առաջարկում է տրանսպորտային միջանցք ստեղծել Հյուսիային Օսիայիով

Թուրքիայի իշխանությունները առաջարկում են Հյուսիսային Օսիայով տրանսպորտային միջանցք բացել Ռուսաստանի ռեգիոնների և Միջին Ասիայի երկրների հետ առևտրային հարաբերությունները զարգացնելու համար: Այս մասին Վլադիկավկազում ռուս-թուրքական բիզնես ֆորումին հայտարարել է թուրքական պատվիրակության ղեկավար Բյուլենթ Ուգուր Էջեվիտը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայութjունը:

Թուրքական պատվիրակությունը Վլադիկավկազ է ժամանել ավտոբուսով Տրապիզոնից՝ անցնելով Վրաստանի տարածքով՝ այդպիսով մատնանշելով ճանապարհը, որն Անկարան առաջարկում է օգտագործել բեռնափոխադրման համար: Թուրքական պատվիրակության անդամների խոսքով՝ ճանապարհի վրա ծախսվել է 7-8 ժամ: Բացի այդ՝ թուրքական կողմն առաջարկում է Հյուսիսային Օսիայի տարածքում լոգիստիկ կենտրոն ստեղծել, որտեղից բեռները կուղղորդվեն Ռուսաստանի ռեգիոններ և Միջին Ասիայի երկրներ:

Մեկնաբանել