ՀՅԴ-ն քաղաքական կոնսուլտացիաների հրավերն արդեն ուղարկել է կուսակցություններին

ՀՅԴ-ն խորհրդարանական բոլոր ուժերին այսօր հրավեր է ուղարկել՝ նախագահական ընտրություններին ընդառաջ 7 կետից բաղկացած իրենց քաղաքական պլատֆորմը քննարկելու համար:  Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

«Սպասում ենք իրենց արձագանքին՝ կոնկրետ օր ու ժամ պայմանավորվելու համար: Վաղը որոշակի հստակություն կունենանք ժամանակացույցի հետ կապված»,- ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ հրավերն ուղարկվել է մասնավորապես ՀՀԿ, «Ժառանգություն», ՕԵԿ կուսակցություններին և ՀԱԿ-ին:

Նոյեմբերի 8-ին Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ներկայացրել է առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցության պայմաններն ու առաջնահերթությունները։