Էլինա Դանիելյանը լքում է պայքարը. Աշխարհի առաջնություն

Խանտի Մանսիյսկում շարունակվում է շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Արդեն տեղեկացրել ենք, որ մեր շախմատիստուհիները հաջողությամբ հաղթահարել են առաջին փուլի արգելքը:

Այսօր կայացան 2-րդ փուլի պատասխան պարտիաները: Էլինա Դանիելյանը, ով 1/16 եզրափակչի առաջին պարտիայում սևերով զիջել էր Հարիկա Դրոնվալիին, այսօր սպիտակներով ոչ-ոքի խաղաց հնդկուհու հետ և, 2 պարտիաների արդյունքում պարտվելով 0.5:1.5 հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից:

Լիլիթ Մկրտչյանը 2-րդ փուլի 2 պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտեց ռուս Նադեժդա Կոսինցևայի հետ, ինչը նշանակում է, որ այս զույգից 1/8 եզրափակչի մասնակիցն իհայտ կգա թայ-բրեյքի արդյունքում:

Մեկնաբանել