Գլխավոր Լրահոս

ՀՀ ՊՆ-ում ընդունել են ՆԱՏՕ-ի միջազգային փորձագիտական խմբին

ՀՀ ՊՆ-ում ընդունել են ՆԱՏՕ-ի միջազգային փորձագիտական խմբին

ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակող ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը նոյեմբերի 11-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Աշխատանքային այցի առաջին օրը, պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, փորձագիտական խմբի անդամները հանդիպել են ռազմակրթական բարեփոխումների հարցերով զբաղվող պաշտպանության նախարարության «աշխատանքային խմբի» անդամներին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմակրթական բարեփոխումներում ՀՀ ԶՈՒ-երի գրանցած առաջընթացին և հետագա անելիքներին առնչվող հարցեր: Փորձագիտական խմբի անդամներն այցելել են նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոն, որի  ունկնդիրների համար հանդես են եկել «Կրտսեր շտաբային սպաների գործառույթները» խորագրով դասախոսություններով: Այցի ընթացքում փորձագիտական խումբը այցելել է նաև ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոց, որտեղ կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել են ՀՀ ԶՈւ արհեստավարժ ենթասպայական և սերժանտական կազմի պատրաստության ուսումնական ծրագրի մշակման հարցեր:

Միջազգային փորձագետներին այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ժամանակ փորձագետները ներկայացրել են իրենց եզրակացությունները և առաջարկությունները ՀՀ ռազմակրթական բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ, նախարարի առաջին տեղակալի հետ նախանշվել են ռազմակրթական բարեփոխումների միջազգային խորհրդատվական օժանդակության հետագա ուղիները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում