Զիդանը հիացած է Իբրահիմովիչի գոլով

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը իր հիացմունքն է արտահայտել Զլատան Իբրահիմովիչի խաղի նկատմամբ Անգլիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ շվեդը դարձավ 4 գոլի հեղինակ:

Զլատանի գնդակներից մեկը ֆուտբոլային իսկական գլուխգործոց էր, ինչն էլ խոստովանեց Զիդանը:

«Զլատանը անվանի խաղացող է: Ինձ երբեք չի հաջողվել մեկ հանդիպման ժամանակ 4 գոլի հեղինակ դառնալ: Գերազանց խաղ էր, հատկապես հետադարձ հարվածը», – Զիդանի խոսքերն է մեջբերում NDTVsports.com կայքը։