Գազայից հրթիռներ են արձակվել Թել-Ավիվի ուղղությամբ

Պաղեստինցի գրոհայինները հրետակոծել են Իսրայելի ամենամեծ քաղաքը՝ Թել-Ավիվը. հաղորդում է BBC-ն: Հրթիռներն արձակվել են Գազայի հատվածից:

Իսրայելացի զինյալները հայտարարել են, որ քաղաքի ուղղությամբ արձակվել է նվազագույնը երկու հրթիռ. ոչ ոք չի տուժել:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Գազայից արձակված հրթիռներից երեք իսրայելացի է զոհվել: «Համաս» խմբավորման զինյալները այսպիսով վրեժ են լուծում ռազմական թևի առաջնորդ Ահմեդ Ջաբարիի մահվան համար:

Մեկնաբանել