Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 03:58-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.58˚ և արևմտյան երկայնություն 46.82˚:

Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` ք. Քաջարանում և Կապանում` 2-3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել