Այսօր հանդուրժողականության միջազգային օրն է

1996թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին առաջարկել է ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել որպես Հանդուրժողականության միջազգային օր:

Այս օրը կազմակերպվում են համապատասխան միջոցառումներ, որոնցում ներգրավվում են ինչպես ուսումնական հաստատությունները, այնպես էլ լայն հանրությունը:

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում հաճախակի են դարձել էթնիկ, ազգային և կրոնական հողի վրա անհանդուրժողականության, ծայրահեղականության և բռնության դեպքերը:

Նման սպառնալիքները՝ թե՛ ցեղասպանությունը, թե՛ նախապաշարմունքներից դրդված մարդու ամենօրյա նվաստացումը, պետք է լինեն յուրաքանչյուր մարդու մտահոգությունը: Անկախ ազգային պատկանելությունից՝ ամեն մարդ պետք է հետևի հանդուրժողականության, բազմակարծության, փոխադարձ հարգանքի և խաղաղ գոյակցության սկզբունքներին:

Հանդուրժողականության միջազգային օրվա գլխավոր նպատակը գաղափարական և կրոնական բազմազանության ապահովումն է ու երաշխավորումը: Այս բազմազանությունն արժեքավոր պարգև է և ոչ թե սպառնալիք:

Մեկնաբանել