Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն, ում վիրաատել էին՝ փոխելով նրա հոդը, դուրս է գրվել Սան Պուլոյի հիվանդանոցից։ Դուրս գրվելու ժամանակ Պելեն շնորհակալություն է հայտնել իր առողջությամբ մտահոգ բոլոր մարդկանց։ Պելեն հիվանդանոցը լքել է սայլակով, քանի որ ոտքը դեռ ամբողջությամբ չի առողջացել։

«Երբեք չէի մտածում, որ Բրազիլիայում այդքան շատ մարդ է հետաքրքրվում իմ առոջությամբ», – ասել է Պելեն։ Այս մասին հաղորդում է Folha de Sao Paulo-ն։

Մեկնաբանել