«Առաքելությունն անիրագործելի է – 5» ֆիլմը գտել է իր ռեժիսորին

Paramount ընկերությունը Քրիստոֆեր Մակքուորիին համարում է «Առաքելությունն անիրագործելի է – 5» ֆիլմի ռեժիսորի հիմնական թեկնածու:  

Մակքուորին հայտնի է որպես սցենարիստ, որն աշխատել է «Կասկածելի դեմքեր», «Վալկիրիա» օպերացիան» և «Զբոսաշրջիկը» ֆիլմերում: Նրա ռեժիսորական աշխատանքներից հայտնի են «Զենքի ուղին» և «Ջեք Ռիչեր» ֆիլմերը: Վերջին ժապավենը դեռևս վարձույթում չէ. թողարկումը նախատեսված է 2012թ. դեկտեմբերին:

Հայտնի է, որ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի գլխավոր դերակատար Թոմ Քրուզին միանգամայն գոհացրել է Մակքուորիի թեկնածությունը:

Հանրահայտ ֆիլմաշարի հինգերորդ մասը նախնական փուլում է. ստուդիան սցենարիստներ է որոնում:

«Առաքելությունն անիրագործելի է – 4»-ը էկրան է բարձրացել 2011թ. դեկտեմբերին՝ «Ֆանտոմի արձանագրություն» ենթավերնագրով: 145 մլն դոլար բյուջեով ֆիլմը վարձույթում հավաքել է ավելի քան 694 մլն դոլար: