Ռադամել Ֆալկաո. Ատլետիկոն կպայքարի բոլոր մրցաշարերում

«Ատլետիկոյի» առաջատար Ռադամել Ֆալկաոն կարծում է, որ մադրիդյան ակումբը կարող է չեմպիոնության համար պայքարել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում է: Նրա խոսքերով` թիմը տպավորիչ և հզոր խաղ է ցուցադրում:

«Մրցաշրջանի սկզբում մենք շատ լավ էինք խաղում: Շատ դիտարժան և հզոր խաղ ենք ցուցադրում, այդ պատճառով մեզ մեծ ձեռքբերումներ են սպասվում: Կարևորը, որ տեմպը չնվազեցնենք ու շարունակենք մեկը մյուսի ետևից հաղթանակներ տանել: Դեռևս ոչինչ չեմ ասի տիտղոսների մասին, սակայն ակնհայտ է, որ պայքարելու ենք բոլոր մրցաշարերում»,- Ֆալկաոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

Մեկնաբանել