Բրիտանացի ջութակահարը «Ամենաարագ գերմարդ» է ճանաչվել

Աշխարհի ամենաարագ ջութակահար Բեն Լին, որը Ռիմսկի-Կորսակովի «Իշամեղվի թռիչքը» կատարել է վայրկյանում 15 նոտա արագությամբ, արժանացել է «Ամենաարագ գերմարդու» տիտղոսին՝ ռեկորդ սահմանելով բրիտանական Superhuman Showdown հեռուստաշոուում:

Գաղտնի քվեարկության արդյունքում 32-ամյա երաժիշտը հաղթել է իր մրցակիցներին՝ ամենաարագ հրաձիգին և բեյսջամփերին /էքստրեմալ մարզաձև, որտեղ ֆիքսված օբյեկտներից թռիչքի համար օգտագործվում է հատուկ օդապարիկ/:

Մրցույթի ընթացքում հետազոտողները նույնիսկ էլեկտրամագնիսական ազդակներ են օգտագործել՝ թեկնածուների ուղեղի ակտիվությանը հետևելու համար:

Բեն Լին չորս անգամ ճանաչվել է աշխարհի ամենաարագ ջութակահար:

«Նման արագության հասնելու համար ես վարժվել են տասնյակ հազարավոր ժամեր: Այս արդյունքների համար ես մեծապես պարտական եմ ծնողներիս, որոնք մեծ երաժշտասեր են և մշտապես ոգեշնչել են ինձ»,- ասել է ռեկորդակիրը:

Բրիտանացի երաժիշտը ջութակ է նվագում հինգ տարեկանից: 16 տարեկանում նա առաջադրվել է «Տարվա պատանի ջազ կոմպոզիտոր» մրցանակին: Լին առաջին ջութակահարն է, որը մտել է Գինեսի ռեկորդների գիրք և՛ որպես ակուստիկ, և՛ որպես էլեկտրաջութակ նվագող:

«Իշամեղվի թռիչքը» նա կատարում է 58,05 վայրկյանում: