ԱՄՀ-ն Ադրբեջանին խորհուրդ է տվել նվազեցնել նավթային կախվածությունը

Արժույթի միջազգային հիմնադրամը Ադրբեջանի կառավարությանն առաջարկում է առավել զգուշավոր մոտենալ նավաթային եկամուտների հաշվին ֆինանսավորվող ներքին ծախսերին: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավար Մասուդ Ահմեդը Բավքում լրագրողների հետ հանդիպմանը, հաղորդում է Trend-ը: Նրա խոսքով՝ այս հարցերը քննարկվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, ինչպես նաև ֆինանսների և կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ նոյեմբերի 15-ին տեղի ունեցած հանդիպումներին:

«Տնտեսական քաղաքականության հարցերի քննարկման ժամանակ մենք հիմնական ուշադրությունը հատկացրել ենք երկրի՝ նավթից ունեցած կախվածությունը նվազեցնելու խնդրին, ինչպես նաև ոչ նավթային սեկտորի մրցունակության բարձրացմանը, ինչը, իր հերթին, աշխատատեղերի ստեղծման լայն սպեկտր կստեղծի»,-ասել է Ահմեդը:

ԱՄՀ-ն Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տվել զարգացնել նաև արտադրական ենթակառուցվածքները, խթանել ֆինանսական սեկտորի վերահսկողության համակարգում բարեփոխուոմների իրականացումը:
Ընթացիկ տարվա համար ԱՄՀ-ն Ադրբեջանում ՀՆԱ-ի 3,9% աճ է կանխատեսում:

Մեկնաբանել