Ադրբեջանում կուսակցություններին հարկադրաբար անդամակցողները կազատազրկվեն

Ադրբեջանում այն անձինք, որոնք կհարկադրեն մարդկանց անդամակցել այս կամ այն կուսակցությանը, կպատժվեն ընդհուպ մինչև ազատազրկում: Հարցն այսօր ներկայացվել է Մեջլիսի իրավական քաղաքականության և պետական շինարարության հարցերով հանձնաժողովի նիստի քննարկմանը: Ըստ APA գործակալության՝ նիստին առաջարկվել է համապատասխան փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում:

Մասնավորապես՝ ըստ առաջարկվող փոփոխությունների՝ այդպիսի անձանց նկատմամբ 1000-3000 մանաթ տուգանք , 2 տարի ժամկետով ուղղիչ աշխատանք կամ 2 տարվա ազատազրկում կսահմանվի:

Առաջարկվել է օրինագիծը ներկայացնել մեջլիսի օրակարգ:

Մեկնաբանել