Հարսնաքարի գործով մեղադրանքը կպաշտպանի երկու դատախազ

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Հարսնաքարի գործով դատը: Այժմ հարցաքննվում է ծեծի ենթարկված երեք բժիշկներից Գարիկ Սողոմոնյանը:

Այսօր մեղադրանքի պաշտպանությունը Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանի հետ համատեղ կիրականացնի նաև ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արմեն Մարուխյանը:

Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը: Ըստ մեղադրանքի` նրանք ծեծի են ենթարկել տուժողներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի հետևանքով մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Մեկնաբանել