Իրանում բողոքի ցույցեր են սկսվել «Ամպե սյուն»-ի դեմ

Թեհրանում և Իրանի ևս 700 քաղաքում ուրբաթօրյա աղոթքից հետո բողոքի ցույցեր են սկսվել Իսրայելի՝ Գազայի գոտում անցկացվող ռազմական գործողությունների դեմ, հաղորդում իրանական Fars գործակալությունը:

Հինգշաբթի Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի գոտում գործողությունների երկրորդ օրը շուրջ 100 օբյեկտ են ոչնչացրել՝ չեզոքացնելով «Համասի» ռազմական թևի երեք անդամների: Այսպիսով՝ պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է առնվազն 15-ի:

Իսրայելական զինված ուժերի «Ամպե սյուն» ռազմական գործողությունը ամենամասշտաբայինն է վերջին 4 տարում: Գազայի գնդակոծմանը իսրայելական ավիացիայից բացի մասնակցում են նաև տանկեր և ռազմական նավեր: Հրեական պետության ղեկավարությունը չի բացառում նաև ցամաքային գործողության անցկացումը:

Վերջին անգամ Իսրայելը Գազա զորքեր մտցրել 2008-2009թթ. ձմռանը, որի հետևանքով մահացել էր շուրջ 1400 պաղեստինցի:

Մեկնաբանել