Թունիսի արտգործնախարարը կայցելի Գազա

Թունիսի արտգործնախարար Ռաֆիկ Աբդ աս Սալամը վաղը կայցելի Գազայի հատված։ Այցը կոչված է դրսևորելու Թունիսի համերաշխությունը պաղեստինցի ժողովրդի հետ, հաղորդում է արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։

Այսօր Գազայի հատված «համերաշխության այց» է կատարել Եգիպտոսի վարչապետ Հիշամ Կանդիլը։ Նա Իսրայելի գործողությունն անվանել է «ագրեսիա», որի դադարեցման համար իր երկիրը ջանքեր չի խնայի։

Իսրայելը նոյեմբերի 14-ից իրականացնում է «Ամպե սյուն» գործողությունը՝ ուղղված «Համասի» զինյալների ոչնչացմանը։ Համաձայն Իսրայելի պաշտպանության բանակի՝ նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը իսրայելական ավիացիան նվազագույնը 130 հարված է հասցրել Գազայի հատվածին։

Գերատեսչության տվյալներով՝ ի պատասխան՝ պաղեստինյան կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 11 հրթիռ։

Զոհվել է 19 պաղեստինցի և երեք իսրայելցի։