Ադրբեջանում մշակվում է զբոսաշրջության զարգացման 10-ամյա ռազմավարություն

Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից մշակման փուլում զբոսաշրջության զարգացման առաջիկա տասը տարվա ռազմավարությունը: Փոխնախարար Նազիմ Սամեդովի խոսքով՝ Ադրբեջանը այս հարցում հենվելու է թուրք մասնագետների փորձի վրա, հաղորդում է 1news.az-ը:

Ակնկալվում է, որ նոյեմբերի վերջին Բաքու կժամանի Թուրքիայի զբոսաշրջային սեկտորի պատվիրակությունը, որը կզբաղվի ոլորտի ռազմավարության մշակմամբ:

Արդեն պատրաստի փաստաթուղթը հասարակության լայն շերտերին կներկայացվի 2013թ. ապրիլին: