ԲՀԿ համակիրները նախագահի սեփական թեկնածու են ցանկանում. Ն. Զոհրաբյան

ԲՀԿ մարզային հանդիպումները վկայում են, որ 2013թ. նախագահական ընտրություններին կուսակցությունը պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Հանդիպումների ժամանակ ամենուր կարծիք էր հնչում, որ նախագահական ընտրություններին մեր կուսակցությանը պետք է մասնակցի սեփական թեկնածուով` ի դեմս Գագիկ Ծառուկյանի»,- ասաց Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ կուսակցության քաղխորհուրդը շարունակում է խորհրդակցությունները, որից հետո ԲՀԿ-ն կհրապարակի նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին որոշումը:

Մեկնաբանել