ԲՀԿ մարզային հանդիպումները վկայում են, որ 2013թ. նախագահական ընտրություններին կուսակցությունը պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Հանդիպումների ժամանակ ամենուր կարծիք էր հնչում, որ նախագահական ընտրություններին մեր կուսակցությանը պետք է մասնակցի սեփական թեկնածուով` ի դեմս Գագիկ Ծառուկյանի»,- ասաց Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ կուսակցության քաղխորհուրդը շարունակում է խորհրդակցությունները, որից հետո ԲՀԿ-ն կհրապարակի նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին որոշումը: