Հայկական ՏՏ ընկերությունները Վրաստանում մասնակցում են ՏՏ համաժողովին

Երեկ Թբիլիսիում մեկնարկել է հինգերորդ ամենամյա տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարության համաժողովը (GITI): Եռօրյա միջոցառման շրջանակներում նախատեսված են մի շարք քննարկումներ էլեկտրոնային կառավարման, տեղեկատվական և կիբեռ-անվտանգության, հեռահաղորդակցության տարածաշրջանային շուկայի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև ցուցահանդես և մրցանակաբաշխություն, որը ընթացքում կճանաչվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային ձեռբերումներն ու ջանքերը:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են 50 ներկայացուցիչներ` պետական կառավարման մարմիններից և տեղական բարձրտեխնոլոգիական ընկերություններից, այդ թվում` «Ինստիգեյթ Դիզայն» (Instigate Design), «Գելըրի Սիսթեմզ» (Gallery Systems), «Բեսթ Սոֆթ» (Best Soft), «Իքս-Թեք» (X-Tech), «Իննովեյթիվ Գրինհաուս» (Innovative Greenhouse), «Քինեքթ Մենյու Թիմ» (Kinect Menu Team), «Լոքեյթոր» (Locator), «Մաքուր H2O» (Clean H2O) և այլ ընկերություններ, որոնք ցուցահանդեսի Հայկական անկյունում ներկայացնում են տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ապրանքներ և լուծումներ Երևանից և այլ մարզերից:

Մեկնաբանել