Ֆալկաոն ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում

«Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն մեկնաբանել է իր նկատմամբ «Չելսիի» հետաքրքրությունը:

««Չելսին» անցած մրցաշրջանում դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Նույնիսկ դրանից հետո լոնդոնցիները ձգտում են աճել և նոր խաղացողներ են գնում: Նրանք մեծ հավակնություններ ունեն: Ես գոլեր եմ խփել Արգենտինայում, Պորտուգալիայում, իսկ այժմ նույնն անում եմ Իսպանիայում: Վստահ եմ, որ կարող եմ հարմարվել ցանկացած լիգայի: Մեծ հաճույքով կընդունեի Պրեմիեր լիգայում խաղալու մարտահրավերը:

Փոքր տարիքում Ջանֆրանկո Ձոլայի երկրպագուն էի: Բազմաթիվ հանդիպումներ եմ դիտել Անգլիայի առաջնությունից: Այս մրցաշարը շատ բարձր մակարդակի է: Իհարկե, հաճելի է գիտակցել, որ կարող եմ խաղալ այնտեղ», – Ֆալկաոյի խոսքերը մեջբերում է The Daily Mail-ը:

Նշենք, որ բացի «Չելսիից», կոլումբիացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթին»:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել