Վարդան Մինասյան. Նախատեսում ենք հավաքական հրավիրել Մարկոսովին և Գևգեոզյանին

Երեկ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման հյուրը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էր։ Մեր հավաքականի մարզիչն արել է մի շարք կարևոր հայտարարություններ։

Խոսելով հարձակման գծի ուժեղացման վերաբերյալ՝ նա ասել է․ «Ինչպես արդեն ասել եմ, ունենք նոր տարբերակ՝ դա Մարկոսովն է, որի հետ մենք պետք է դեռ զրուցենք։ Ես արդեն ասացի, որ Սարգիս Հովսեփյանը կմեկնի նրա խաղը դիտելու։ Ունենք նաև Մաուրո Գևգեոզյանի տարբերակը․ մենք նախատեսում ենք նրան նույնպես հրավիրել մեր հավաքականի մոտակա ընկերական խաղին, որը կկայանա փետրվարին։ Կա նաև տարբերակ, երբ հավաքականը կմեկնի Միացյալ Նահանգներ ընկերական խաղերի։ Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի, քանի որ նրա գալն ավելի կհեշտանա», – ասել է Մինասյանը։