Պուտինի անհավանական առաջարկը

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև կայացած հանդիպման ժամանակ Պուտինն արել է տարօրինակ հայտարարություն։

«Մենք այսօր հիշեցինք, որ Ռուսաստանում պետք է կայանան մեծ մարզական միջոցառումներ, որոնցից է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Որպեսզի շեշտենք փոխադարձ հարգանքը, Ռուսաստանի և Գերմանիայի միջև ռազմավարական բնույթի հարաբերությունների հանգամանքը, ես առաջարկել եմ, որպեսզի 2018-ին Գերմանիայի հավաքականը հանդես գա Ռուսաստանի փոխարեն, իսկ ռուսական թիմը՝ Գերմանիայի։ Մենք, իհարկե, վստահում ենք մեր թիմերին, սակայն, կարծում եմ, որ այդ դեպքում մարզիկների պատասխանատվության աստիճանը կմեծանա, եթե նրանք խաղան այլ երկրի հավաքականի կազմում։ Հարցը չենք փակում, եկե՛ք մտածենք։ Պատկերացրե՛ք՝ դուք հրաժարվում եք, իսկ մենք հաղթում ենք ձեր թիմին։ Այն ժամանակ կզղջաք։ Սպորտում աեմն ինչ հնարավոր է», – ասել է Պուտինին։

Սրան ի պատասխան Մերկելը շտապել է հրաժարվել նման առաջարկից, ասելով, որ ինքը «ոչ մի առաջարկի հետ էլ չի համաձայնվել»։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti-ն։

Այստեղ կարելի է միայն հիշել հայտնի ասույթը՝ «Умом Россию не понять…»։

Մեկնաբանել