Ռոնալդուն շարունակում է դժգոհել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կրկին դժգոհ է իր կարգավիճակից «արքայական» ակումբում։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Ֆուտբոլիստն այս մրցաշրջանի սկզբում արդեն հայտարարել էր, որ երջանիկ չէ «Ռեալում»։ Եվ ինչպես գրում է իսպանական պարբերականն, իրավիճակն այն օրվանից չի փոխվել։

Հերթական անգամ Ռոնալդուն իր դժգոհությունն է հայտնել Իսպանիայի առաջնության վերջին տուրի «Լևանտեի» (2։1) հետ խաղից հետո, երբ Ռոնալդուի հունքը պատռվելուց հետո «Ռեալի» ղեկավարությունը հանդես եկավ Պեպեին աջակցող հայտարարությամբ, երբ վերջինիս մեղադրեցին ոչ մարզական պահվածք դրսևորելու մեջ։ Ռոնալդուին դուրս չի եկել այդ իրավիճակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ աջակցություն է ցուցաբերում «Բարսելոնան» իր հարձակվող Լիոնել Մեսսիին։

Մեկնաբանել