Անցյալ շաբաթ Ադրբեջանն ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց. տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից:

ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:

Մեկնաբանել