Ռոնալդու. Ֆերգյուսոնն իմ սիրելի ֆուտբոլային հայրն է

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն The Sun-ին տված հարցազրույցում նշել է, որ կարոտում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին։

«Ֆերգյուսոնը ֆանտաստիկ անձնավորություն է և մեծ մարդ։ Նա ինձ շատ բան է սովորեցրել։ Կրկնում եմ՝ նա իմ սիրելի ֆուտբոլային հայրն է։ Ես իսկապես կարոտում եմ նրան և մեր հարաբերությունները։

Նա մինչ այժմ խիստ մասնագետ է։ Սակայն կարծում եմ, որ չպետք է շատ անհանգստանա, քանի որ 71 տարեկանում դա կարող է վատ ազդել նրա սրտի վրա։ Թեև Ֆերգյուսոնը շատ ուժեղ է», – ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը։

Մեկնաբանել