Է.Նալբանդյանը կմեկնի Քուվեյթ և Արաբական Միացյալ Էմիրություններ

Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Քուվեյթ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրությունից։

Քուվեյթից հետո նոյեմբերի 20-ին Է. Նալբանդյանը կայցելի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա վերոնշյալ երկրների ղեկավարության հետ: