Դի Մատեոն ցանկանում է պահել Լեմպարդին և Քոուլին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն մեկնաբանել է կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի և պաշտպան Էշլի Քոուլի` թիմից հեռանալու մասին լուրերը:

«Նոր պայմանագրի կնքումը վերաբերում է միայն ակումբին և խաղացողներին: Ե´վ Լեմպարդը, և´ Քոուլը գիտեն, որ ես ցանկանում եմ, որպեսզի նրանք մնան: Նրանք հրաշալի ֆուտբոլիստներ են, ովքեր երկար տարիներ հանդես են գալիս այս թիմում: Նրանք գիտեն իմ կարծիքը: Հուսով եմ` Լեմպարդը և Քոուլը կմնան», – Դի Մատեոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նշենք, որ Լեմպարդը և Քոուլն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող են ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ, եթե չերկարաձգեն պայմանագրի ժամկետը:

Մեկնաբանել