Սիլվիո Բեռլուսկոնի. Շատ եմ սիրում Բալոտելիին

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի հայտարարությունը, որով նա նշել է, թե շատ է սիրում Մարիո Բալոտելիին, առիթ է դարձել, որպեսզի ակտիվանան ֆուտբոլիստի` իտալական ակումբ տեղափոխվելու մասին լուրերը:

Բեռլուսկոնին նոյեմբերի 16-ին շուրջ 5 ժամ էր անցկացրել «Միլանի» մարզաբազայում` Միլանելոյում, որտեղ էլ զրույց է ունեցել լրագրողների հետ:

Զրույցի ժամանակ «Միլանի» նախագահը հայտարարել է, որ «շատ է սիրում Բալոտելիին»: «Ես սիրում եմ նրան, ես շատ եմ սիրում նրան»,-հայտարարել է Բեռլուսկոնին:

Իտալական մամուլը նշում է, որ այս տեղեկությունը հիմք է տալիս սպասելու, որ հունվարին «Միլանը» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողին:

Մեկնաբանել