Իսրայելը «Համասի» հետ բանակցելու ցանկություն չունի. ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Օրենը շաբաթ օրը ջնջել է Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրված գրությունը, ըստ որի՝ Իսրայելի կառավարությունը մտադիր է «Համասի» հետ բանակցություններ սկսել այն պայմանով, որ դադարեցվեն հրթիռային հարվածները Գազայի տարածքում: Այս մասին Twitter-ում նա գրել էր CNN-ի հետ զրույցից հետո, տեղեկացնում է Rbc-ն: Գրությունը ջնջվել է այն պատճառաբանությամբ, թե բանակցություններ սկսելու ցանկությունը տեխնիկական սխալի արդյունք է:

Գրության մեջ ասված էր. «Իսրայելը ցանկանում է սկսել բանակցությունները «Համասի» հետ. միայն թե վերջիններս պետք է դադարեն մեզ վրա կրակել»:

Արդեն հինգերորդ օրն է, ինչ շարունակում է հակամարտությունը Գազայի հատվածում: Այս ժամանակահատվածում Իսրայելը 950 հարված է հասցրել Գազայի տարածքին, որը վերահսկվում է «Համաս» խմբակցության կողմից: Արդյունքում մահացել է 47 մարդ, որից 12-ը՝ երեխա: «Համասի» կողմից Իսրայելի տարածք 500 հրթիռ է արձակվել, ինչի արդյունքում 3 մարդ զոհվել է:

Մեկնաբանել