Ֆեդերերը նկարահանվել է Gillette-ի գովազդային հոլովակում

Աշխարհի երկրորդ ռակետ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հովանավոր Proctor & Gamble ընկերությունը, որն իր մեջ ներառում է նաև Gillette ապրանքանիշը, բրազիլական հեռուստաընկերությունների համար գովազդային հոլովակ է պատրաստել, որտեղ «Մեծ սաղավարտի» 17-ակի չեմպիոնը խաղում է Բրազիլիայի վոլեյբոլի և ֆուտբոլի հավաքականներում:

Գովազդային հոլովակում նկարահանվել են նաև հանրահայտ վոլեյբոլիստ Մուրիլոն, ինչպես նաև Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Կական, Լուկասն ու Գանսոն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-9-ը Ֆեդերերը 3 ցուցադրական հանդիպում կանցկացնի ֆրանսիացի Ժո-Վիլֆրեդ Ցոնգայի, իսպանացի Դավիդ Ֆերրերի և բրազիլացի Թոմաշ Բելուչիի հետ:

Մարզական գործընկեր SportArmenia.com

http://youtu.be/hUBYkFubCIk

Մեկնաբանել