Իսրայելը պատրաստ է ընդլայնել ռազմական գործողությունները. Նեթանյահու

Իսրայելը պատրաստ է ընդլայնել ռազմական գործողությունների մասշտաբները Գազայի հատվածի «Համաս» խմբավորման դեմ, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Մենք շատ թանկ ենք վճարում «Համասի» և ահաբեկչական այլ կազմակերպությունների գործողությունների համար: Իսրայելական բանակը պատրաստ է ընդլայնելու ռազմական գործողությունները»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Նա երախտագիտություն է հայտնել պահեսազորին, որը ծառայության է կոչվել Իսրայելի պաշտպանության բանակ` ՑԱԽԱԼ: «Պահեստազորի զորակոչն անցկացվել է նախատեսված ժամկետներում, և այժմ զորակոչվածները սպասում են ռազմական գործողությունների սկսման հրամանին»,- ասել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետն ընդգծել է խաղաղ բնակչության կողմից անվտանգության ծառայության հրահանգներին հետևելու անհրաժեշտությունը:

Պաղեստինյան զինյալները նոյեմբերի 18-ին վերսկսել են Գազայի հատվածից Հարավային Իսրայելի տարածքի գնդակոծումը: Հրթիռներից մեկն ընկել է ուղիղ իսրայելական Աշկելոն քաղաքի քառահարկ բնակելի շինության վրա. կան վիրավորներ: