Բրազիլիայի հավաքականը` մինի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Բրազիլիան դարձավ մինի ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող, փոխանցում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Բրազիլիան մրցեց Իսպանիայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ բրազիլացիների: Եզրափակիչ հանդիպումը կայացավ Բանգկոկում:

Հետաքրքիր է, որ բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում: Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում Նեկուի գոլը հաղթանակ բերեց Բրազիլիայի հավաքականին:

Բրազիլիան երկրորդ անգամ անընդմեջ հռչակվեց մինի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն: Բրոնզե մեդալները բաժին հասան Իտալիային, որը երրորդ տեղի համար խաղում 3:0 հաշվով պարտության մատնեց Կոլումբիային: