Չեխիայի հավաքականը 32 տարի անց նվաճեց Դևիսի գավաթը

Երեկ կայացան Դևիսի գավաթի Իսպանիա – Չեխիա եզրափակչի վերջին՝ որոշիչ հանդիպումները։ Իսպանացիները, ովքեր զիջում էին 1։2 հաշվով, չեմպիոնի կոչումը նվաճելու համար պետք է հաղթեին վերջին 2 խաղերում։

Նախ, կորտ դուրս եկան Դավիդ Ֆերերն ու Թոմաշ Բերդիխը։ Իսպանացուն հաջողվեց վստահ՝ 3։2, 6։3, 7։5 հաշվով հաղթանակ տանել Բերդիխի նկատմամբ՝ հավասարեցնելով ընդհանուր հաշիվը։

Դե իսկ որոշիչ խաղում միմյանց հետ մրցում էին Նիկոլաս Ալմագրոն և Ռադեկ Շտեպանեկը, որտեղ ավելի ուժեղ գտնվեց չեխ թենիսիստը (6։4, 7։6, 3։6, 6։3)։ Այսպես, Չեխիայի հավաքականը, պարտության մատնելով իսպանացիներին, 1980 թվականից հետո առաջին անգամ նվաճեց Դևիսի գավաթը։

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել