Սկանդալ Ֆրանսիայում աջակենտրոնների առաջնորդի ընտրություններում

Ֆրանսիայի «Միություն հանուն ժողովրդական շարժման» աջակենտրոն կուսակցության (որը նախկինում գլխավորում էր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին) առաջնորդի պաշտոնի երկու թեկնածուները հայտարարել են ընտրություններում իրենց հաղթանակի մասին, հաղորդում է BBC-ն։ Առաջինը հաղթանակի մասին հայատարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Ժան Ֆրանսուա Կոպեն, ապա Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը՝ պնդելով, որ իր մրցակցի նկատմամբ ունի ավելի քան 200 ձայնի առավելություն։

«Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունն առանց առաջորդի էր մնացել այս տարվա մայիսից, երբ նրա նախկին ղեկավար Նիկոլա Սարկոզին պարտվեց նախագահական ընտրություններում։ Կիրակի կայացած քվեարկությանը մասնակցել է կուսակցության 300 հազ․ անդամների 50%-ը։

Ֆիյոնը, որն ունի հանգիստ ու սթափ քաղաքական գործչի իմիջ, ժողովրդականություն վայելող վարչապետ էր ժողողովրդականություն չվայելող նախագահի օրոք։ Նակին վարչապետը խոստանում է «Միություն հանուն ժողովրդական շարժմանը» վերադարձնել նրա այն կողմնակիցներին, որոնք մայիսին քվեարկել են սոցիալիստներ օգտին։

Նրա մրցակից Ժան Ֆրանսուա Կոպեն չի թաքցնում իր պահպանողական համոզմունքները և կարծում է, որ կուսակցությունը պետք է ձգտի «խլել» Մարին Լը Պենի ուլտրաաջ «Ազգային ճակատի» ընտրողներին։ Եվրոպայի և տնտեսության վերաբերյալ Ժան Ֆրանսուա Կոպեի հայացքները քիչ են տարբերվում Ֆիյոնի հայաքներից, սակայն ներգաղթյալների, իսլամի նկատմամբ վերաբերմունքի և ֆրանսիական արվարձանների սոցիալական խնդիրների հարցում նա շատ ավելի արմատական դիրքորոշում ունի։