Քեյթ Միդլթոնը չի շտապում անձամբ ծանոթանալ Քիմ Քարդաշյանի հետ

Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, վիրավորել է ամերիկյան ռեալիթի շոուի հաղորդավարուհի Քիմ Քարդաշյանին: Քեյթը ոչ միայն անտեսել է Քիմի հետ հանդիպելու առաջարկը, այլև հրաժարվել է ընդունել նրա նվերները:

Մինչդեռ Քարդաշյանը հիացմունքով է վերաբերվում դքսուհուն: Գրում են, որ սկանդալային աստղը մեծ համակրանքով է վերաբերվում արքայազնի կնոջը՝ նրան համարելով անկեղծ և բարեսիրտ: Քեյթի հետ հանդիպումը երազանք էր Քիմի համար, սակայն Բուքինգեմյան պալատը հրաժարվել է հյուրընկալել նրան:

«Բոլորին է հայտնի, թե որքան է Քիմ Քարդաշյանը տարված Քեյթ Միդլթոնով, սակայն դքսուհին հետաքրքրված չէ նրա հետ ծանոթությունը դարձնել իր հրապարակային կյանքի մաս», – գրում է StarHit կայքը՝ վկայակոչելով բրիտանական թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Քիմն, անշուշտ, վիրավորվել է Քեյթի այս քայլից․ նա նաև հրաժարվել է որպես նվեր ընդունել այն զգեստները, որոնք Քարդաշյան քույրերը ստեղծել են Dorothy Perkins բրենդի հետ համատեղ:

Նույն աղբյուրի համաձայն՝ «թագավորական ընտանիքը մեծ զգուշավորությամբ է մոտենում նման հարցերին: Այս զգեստները բացարձակապես չեն սազում դքսուհուն: Քեյթը պարզապես չի կարող թագուհու մասնակցությամբ միջոցառումներին ներկայանալ ընձառյուծի նախշով կարճ կիսաշրջազգեստով և ոսկեգույն փայլերով պատված բաճկոնով»: