Ագուերո. Ամեն գնով պետք է հաղթենք Ռեալին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է նոյեմբերի 21-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպման մասին։

««Մանչեսթեր Սիթիին» անհավանական բարդ շաբաթ է սպասվում։ Նախ, պետք է խաղանք «Ռեալի» հետ, այնուհետև մեր մրցակիցը կլինի «Չելսին»։

Շատ կարևոր է, որ հաջող խաղանք հարձակման գծում։ Ամեն գնով պետք է հաղթենք «Ռեալին»», – արգենտինացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Մեկնաբանել