Արտավազդ Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի և անզուգական վարպետության համար Արտավազդ Փելեշյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Տիգրան Սարգսյանն աշխարհահռչակ գործչին մաղթել է քաջ առողջություն և նորանոր ձեռքբերումներ կինոարվեստի բնագավառում:

Մեկնաբանել