Ջոկովիչն ու Կուերտենը մասնակցել են ֆուտբոլային հանդիպման

Աշխարհի թիվ մեկ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը և բրազիլացի թենիսիստ Գուստավո Կուերտենը Ռիո դե Ժանեյրո քաղաքում մասնակցել են ֆուտբոլային բարեգործական խաղի։ Հաղորդում է 1000goals.com-ը։

Խաղին մասնակցել են բրազիլական ֆուտբոլի լեգենդներ Զիկոն և Բեբետոն։ Բարեգործական խաղը կազմակերպել էր սերբ ֆուտբոլիստ Դեյան Պետկովիչը։

Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 3։3 հաշվով, իսկ Ջոկովիչն ու Կուերտենն աչքի են ընկել խփած գոլերով։

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել